Կառավարության որոշումներ

4 Հուլիսի 2013, 777 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Անհետաձգելի համարել սույն որոշման N 5 հավելվածում նշված աշխատանքների և այդ աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը նշված գնումները` բացառությամբ Ա/Ճ Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 73+200-կմ 80+920 ճանապարհահատվածի պատվածքի նորոգման և Ա/Ճ Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 39+500- կմ 51+200 ճանապարհահատվածի պատվածքի առանձին հատվածների նորոգման աշխատանքների, իրականացնել <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով` պայմանով, որ եթե բանակցային ընթացակարգ` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով կատարվող գնումների պայմանագրերը չեն կնքվում որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում, ապա այդ աշխատանքներն այլևս չեն կարող ձեռք բերվել բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու ձևով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված


Արխիվ

2024

2023