Կառավարության որոշումներ

18 Հուլիսի 2013, 781 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում կատարել փոփոխություններ ու վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հաստատել սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի «02. Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» և 04 բաժնի 02 խմբի 04 դասի «06. Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծախսային ծրագրերով ավելացված բյուջետային հատկացումների բաշխումն ըստ ջրօգտագործողների ընկերությունների, համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար նոր սակագների 2013 թվականի հուլիսի 7-ից ուժի մեջ մտնելու հետ կապված`
1) հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 325,579.9 հազ. դրամ (այդ թվում` 2013 թվականի ինն ամսում` 38,205.8 հազ. դրամ)` համաձայն N 5 հավելվածի.
2) համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով համայնքներին նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 275,416.7 հազ. դրամ (այդ թվում` 2013 թվականի ինն ամսում` 110,166.7 հազ. դրամ) (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)` համաձայն N 6 հավելվածի:
4. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածով հատկացվող գումարների տրամադրման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
5. Սույն որոշման NN 3, 5 և 6 հավելվածներում նշված մարմինների ղեկավարներին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարվող փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշման N 5 հավելվածով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը տրամադրվող գումարները հատկացնել Երևանի քաղաքապետարանին` որպես պետության կողմից Երևանի համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահելով Երևանի քաղաքապետարանին` պայմանով, որ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով ամրագրված պահանջների կատարումը:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջը` համայնքներին սուբվենցիաները տրամադրել համապատասխանաբար Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզի համայնքների հետ կնքված սուբվենցիաների տրամադրման մասին պայմանագրերի հիման վրա:
8. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` հիմնավորված հաշվարկների հիման վրա` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ, բաշխել սույն որոշման N 6 հավելվածով հատկացված միջոցներն ըստ առանձին համայնքների` դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2014 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2013 թվականի 2-րդ կիսամյակում ջրօգտագործողների ընկերությունների, «Սևան-Հրազդանյան ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից փաստացի սպառված էլեկտրաէներգիայի քանակների մասին տեղեկատվություն` անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարելու նպատակով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023