Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2013, 792 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 851-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-րդ բանավանի Դուրյան փողոցի N 22 հասցեում գտնվող` 1159.7 քառ. մետր մակերեսով տարածքի (2-րդ մասնաշենք) և դրա սպասարկման ու օգտագործման համար առանձնացված 0.4091 հեկտար հողատարածքի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ այն ամրացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը, գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի «Գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1672-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 851-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:

 

Արխիվ

2024

2023