Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2013, 661 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում կատարել փոփոխություններ ու վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թվականի հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամի չափով սահմանելու հետ կապված`
1) հանրակրթական, երեկոյան, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 905,379.7 հազ. դրամ (այդ թվում` 2013 թվականի 3-րդ եռամսյակում` 452,690.0 հազ. դրամ)՝ համաձայն N 6 հավելվածի.
2) համայնքային բյուջետային հիմնարկներում և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով համայնքներին նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,315,195.9 հազ. դրամ՝ (այդ թվում` 2013 թվականի 3-րդ եռամսյակում` 657,598.0 հազ. դրամ) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)՝ համաձայն N 7 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման N 6 հավելվածով հատկացվող գումարների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
4. Սույն որոշման NN 5, 6 և 7 հավելվածներում նշված մարմինների ղեկավարներին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարվող փոփոխությունների մասին 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշման N 6 հավելվածով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը տրամադրվող գումարները հատկացնել Երևանի քաղաքապետարանին՝ որպես պետության կողմից Երևանի համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում՝ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահելով Երևանի քաղաքապետարանին՝ պայմանով, որ կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով ամրագրված պահանջների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջը՝ համայնքներին սուբվենցիաները տրամադրել համապատասխանաբար Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզի համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023