Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2013, 801 - Ն

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ՈՒ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ) ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 166-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձն ու ստաժը հաշվարկելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը սույն որոշմամբ սահմանված կարգով նշանակում (վերահաշվարկում) և վճարում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1574 Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 166-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի դրույթները տարածվում են 2013 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75.1-ին հոդվածի հիման վրա՝ իրավասու պետական մարմին կենսաթոշակ նշանակելու մասին դիմում ներկայացրած անձանց նկատմամբ: Նրանց կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:
6. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 13-րդ և 14-րդ կետերի դրույթները տարածվում են 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

Արխիվ

2024

2023