Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2013, 802 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության գազաքիմիական ճյուղի վերակառուցման ծրագիրը հաստատելու մասին» N 1372-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 22-րդ, 24-րդ, 25-րդ և 27-րդ կետերում «30.06.2013 թ.» թվերը փոխարինել «նոր օպերատորի հետ պայմանագիր կնքելուց հետո քսանչորսամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023