Կառավարության որոշումներ

18 Հուլիսի 2013, 810 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի
28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի
20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 171-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում`
ա. «679,155.891» թիվը փոխարինել «678,755.891» թվով,
բ. «բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով» բառերը փոխարինել «677,955.891 հազ. դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, և 800.0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով» բառերով.
2) 3-րդ կետում «679,155.891» թիվը փոխարինել «678,755.891» թվով.
3) հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Թույլատրել «Պառեքս-Գազ», «Ջրային հայելի», «Մեդիսոն Էյբլ», «Արտաշես և Տաթևիկ», «Կոլարտ», «Ղարաբաղցյանշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2013 թվականի մարտի 15-ին կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման համապատասխանաբար ՊԳ-Շ-13/01/01, ՊԳ-Շ-13/01/04, ՊԳ-Շ-13/01/06, ՊԳ-Շ-13/01/07, ՊԳ-Շ-13/01/10, ՊԳ-Շ-13/01/13 ծածկագրեր ունեցող պետական գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023