Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2013, 808 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 726-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) կառավարությանը և վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության, կառավարության բնականոն գործունեության, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` հանրապետական գործադիր մարմինների աշխատանքների համակարգման ապահովումը:».
2) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ» ենթակետով.
«ժէ) կառավարությանը և վարչապետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության, կառավարության բնականոն գործունեության ապահովման նպատակով գործադիր իշխանության մարմիններից պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, հիմնավորումներ, տալիս հանձնարարականներ` փաստաթղթեր, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր, եզրակացություններ նախապատրաստելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023