Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2013, 821 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1520-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 130-Ն որոշման 7-րդ կետը, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի Նալբանդյան փողոցի N 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի Նալբանդյան փողոցի N 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծել ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի <<Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն, 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն և 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 1392-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> N 130-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետի 3.1-ին ենթակետով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 57,500.0 հազ. դրամի սահմաններում:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի Նալբանդյան փողոցի N 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակարաններում բնակվող ընտանիքներից աջակցություն ստացող ընտանիքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքային համայնքի Նալբանդյան փողոցի N 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան.
2) աջակցությունը տրամադրվում է սույն որոշման հավելվածում ընդգրկված այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով չունեն իրենց պատկանող այլ բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություններ.
3) տրամադրվող աջակցության չափը որոշվում է՝ ելնելով սույն որոշման հավելվածում ընդգրկված ընտանիքների կողմից զբաղեցված բնակարանի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում գրանցված ընդհանուր մակերեսից և 2012 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված գնից, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամը:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում սույն որոշման հավելվածում ընդգրկված ընտանիքների հետ կնքել աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են կատարված)՝ սահմանելով, որ սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին բնակարաններ պետք է գնվեն կնքված պայմանագրի օրվանից մինչև 6 ամիս, բայց ոչ ուշ քան 2013 թվականի դեկտեմբերի 20-ը, իսկ աջակցության ընդհանուր սահմանային չափից ավելի բարձր արժեքով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Սևանի քաղաքապետին ձեռնարկել պատշաճ միջոցներ Սևանի քաղաքային համայնքի Նալբանդյան փողոցի N 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակեցումից ազատված բնակարաններում քաղաքացիների բնակեցումը բացառելու ուղղությամբ:
6. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարի բաշխման մասին>> N 1520-Ա որոշումը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023