Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2013, 842 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 12 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» 4637-րդ հոդվածով նախատեսված 381200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ նախահաշվային արժեքով ապրանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգով:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ձեռք բերել աշնանացան ցորենի 440 տոննա էլիտային վերարտադրության սերմացու` Կրասնոդարսկայա-99, Տանյա, Վասսա, Գռոմ սորտերի, և 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացու` Կրասնոդարսկայա-99, Տանյա, Վասսա, Գռոմ, Լեբեդ, Յուկա, Գրացիա և Նոտա սորտերի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սերմացուները Հայաստանի Հանրապետություն ներկրելիս` ցանքային պիտանիությունը պարզելու նպատակով ապահովել համապատասխան լաբորատոր փորձաքննության անցկացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023