Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2013, 844 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 82-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 26-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 82-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևում`
ա. N 4 աղյուսակի 6-րդ և 9-րդ սյունակներում «ներգրավված աշխատող» բառերը փոխարինել «համատեղությամբ (ներգրավված) աշխատող» բառերով,
բ. N 6 աղյուսակը լրացնել նոր` «Տվյալ աուդիտի կամ աուդիտորական դիտարկման արդյունքում կազմված աուդիտորական եզրակացությունն ստորագրած պատասխանատու աուդիտորի անունը և ազգանունը» սյունակով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգում`
ա. 2-րդ կետի 4-րդ ենթակետում «ներգրավված» բառը փոխարինել «համատեղությամբ (ներգրավված)» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն աղյուսակի «համատեղությամբ (ներգրավված) աշխատող» հասկացությունն առաջին տողում որակավորված աուդիտորների վերաբերյալ տվյալները լրացնելիս դիտարկել որպես «համատեղությամբ աշխատող» աուդիտորներ և հաշվի առնել, որ հասկացությունը վերաբերում է ինչպես լիցենզիայի պայման ապահովող` օրենքով նախատեսված 2 աուդիտորների, այնպես էլ լիցենզիայի պայման չապահովող աուդիտորների թվին:»,
բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպությունում աշխատող որակավորված աուդիտորների վերաբերյալ (N 1 հավելվածի N 5 աղյուսակ) աղյուսակի 4-րդ սյունակում կատարվում է «այո» նշագրումը, եթե որակավորված աուդիտորի վկայականը տվյալ աուդիտորական կազմակերպության համար ապահովում է լիցենզավորման պայման: Ընդ որում, կախված լիցենզիայի պայման ապահովող որակավորված աուդիտորի տվյալ կազմակերպությունում հիմնական կամ համատեղությամբ աշխատող լինելու հանգամանքից` համապատասխանաբար կատարվում է «Այո հիմնական» կամ «Այո համատեղությամբ» նշագրումը: Աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում աուդիտորների կազմում կատարված փոփոխությունների (աուդիտորի՝ աշխատանքից ազատվելու կամ աշխատանքի ընդունվելու) մասին տեղեկությունները՝ նշելով փոփոխության բնույթը, փոփոխության ամսաթիվն ու հիմք հանդիսացող փաստաթղթի համարը: Նույն աղյուսակի 6-րդ սյունակը լրացվում է միայն հաշվետու ժամանակաշրջանում աուդիտորական կազմակերպության համար լիցենզավորման պայման ապահովող աուդիտորների կազմում փոփոխության առկայության դեպքում: Եթե որակավորված աուդիտորի վկայականը տվյալ աուդիտորական կազմակերպության համար չի ապահովում լիցենզիայի պայման, ապա սույն աղյուսակի 4-րդ սյունակում կատարվում է «ոչ» նշագրումը.»,
գ. 2-րդ կետի 6-րդ ենթակետում «դրական կարծիք արտահայտող եզրակացություն» բառերը փոխարինել «չձևափոխված կարծիք (դրական կարծիք) արտահայտող եզրակացություն» բառերով, իսկ «վերապահումով դրական կարծիք արտահայտող եզրակացություն» բառերը` «ձևափոխված կարծիք (վերապահումով դրական կարծիք) արտահայտող եզրակացություն» բառերով,
դ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հաշվետվություն չներկայացնելու, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո հաշվետվությունը չներկայացնելու, կրկին անճշտություններով ներկայացնելու դեպքում լիազորված մարմինը հարուցում է վարչական վարույթ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 312-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023