Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2013, 856 - Ն

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում ստուգում իրականացնող պետական մարմինների տեսչություններում ստեղծել տեսչության կառավարման խորհուրդներ:
2. Հաստատել ստուգում իրականացնող պետական մարմնի տեսչության կառավարման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) օրինակելի կանոնադրության ձևը` համաձայն հավելվածի:
3. Սահամանել, որ`
1) յուրաքանչյուր խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հան-րապետության վարչապետը.
2) խորհրդի կազմում առնվազն ընդգրկվում են նախարարներ (ներառյալ տվյալ ոլորտների քաղաքականությունը մշակող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների ղեկավարները), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը կամ նախարարության այլ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը կամ նախարարության այլ ներկայացուցիչ և համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչներ: Սույն կետով նախատեսված բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների ներկայացուցիչներին խորհրդում ընդգրկելու նպատակով համապատասխան նախարարությունը ԶԼՄ-ներով և ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն: Խորհրդում ընդգրկվելու մասին համապատասխան բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների դիմումը ներկայացվում է հայտարարությունը հրապարակվելուց հետո երկշաբաթյա ժամկետում: Խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության.
3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ձևավորվում է մեկ խորհուրդ (Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կառավարման խորհուրդ)՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված օրինակելի կանոնադրության համաձայն ծառայության ներքո գործող երեք` սննդամթերքի անվտանգության և որակի, բուսասանիտարիայի և անասնաբուժության տեսչությունների կառավարման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետությունում ստուգում իրականացնող պետական մարմինների ղեկավարներին, որոնք իրենց կազմում ունեն տեսչություններ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել իրենց կառուցվածքում գործող տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունը` սույն որոշման 2-րդ կետով հաստատված օրինակելի կանոնադրությանը համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել իրենց կառուցվածքում գործող տեսչության կառավարման խորհրդի անհատական կազմը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023