Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2013, 858 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 5 հավելվածում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20 ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N N 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն N N 3 և 4 հավելվածների:
3. 2013 թվականի սեպտեմբերի 6-15-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվելիք ֆրանկաֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 29,528.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 5 հավելվածի, ընդ որում, 849.2 հազ. դրամ` «Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա», 3,396.6 հազ. դրամ` «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա», 1,132.2 հազ. դրամ` «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա», 1,981.3 հազ. դրամ` «Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա» և 2,830.5 հազ. դրամ` «Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություններին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), իսկ ֆրանկաֆոնիայի խաղերին մասնակցելու նպատակով խաղերի գրանցման վճարը փոխհատուցելու նպատակով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին տրամադրել 485.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարը տրամադրել «Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա», «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա», «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա», «Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա» և «Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություններին և «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
5. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 3174.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)՝ համաձայն N 5 հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023