Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2013, 859 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1236-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Գույք հանձնելու և նվիրաբերելու մասին» N 1236-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. 10 410 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. 10 244 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի:
3. 10 244 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի:
4. 10 576 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 4 հավելվածի:
5. 10 244 430 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Կոտայքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 5 հավելվածի:
6. 10 576 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Լոռու գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 6 հավելվածի:
7. 10 576 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 7 հավելվածի:
8. 830 000 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 8 հավելվածի:
9. 10 078 420 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 9 հավելվածի:
10. 10 244 430 դրամ հաշվեկշռային արժեքով պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 10 հավելվածի:».
2) որոշման 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածներում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագրերի կնքումը համապատասխան գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ.
2) սույն որոշման NN 11, 12, 13, 14, 15, 16, 17 և 18 հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան կոոպերատիվների հետ.
3) օգտագործման տրամադրվող և նվիրաբերվող գույքի օգտագործման պայմանները սահմանել գույքն անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրելու և նվիրաբերության մասին պայմանագրերում` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:».
3) որոշման N 4 հավելվածի «Ընդամենը» տողում «10 526 420» թիվը փոխարինել «10 576 420» թվով:

 

Արխիվ

2024

2023