Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2013, 871 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1361-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման և հավելվածների վերնագրերում և տեքuտում բոլոր «հանձնաժողովներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հանձնաժողով» բառով և դրա համապատաuխան հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված գանգատարկման խորհրդի անհատական կազմում «Ա. Պետրոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերը փոխարինել «Տ. Մարկոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023