Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2013, 879 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը     որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Սարմենի 1 շենքի N 2/2 հասցեում գտնվող` 69.59 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել Մարինե Գրիգորի Չարխչյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր` AM0636261, տրված` 008-ի կողմից, հասցեն` քաղ. Երևան, Սվաճյան 32 շենք, բն. 21):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի հունիսի 28-ի դրությամբ գնահատ-ված գույքի արժեքը` 21416.75 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 21416.75 հազ. դրամ.
3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի 10.75 քառ. մետր մակերեսով բաժնային մասը՝ 419250 դրամ կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գնորդի կողմից գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 60000 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), վճարվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:


 

Արխիվ

2024

2023