Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2013, 885 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ֆրանկոֆոն ռեգիոնների միջազգային ասոցիացիայի անդամակցության վճարները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2013 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1,650.0 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին» հոդվածով):
 

Արխիվ

2024

2023