Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 900 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 503-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքում ստեղծել հաշվետվությունների ուսումնասիրության բաժին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`
1) 1-ին կետից հանել «Պետական կազմակերպությունների մոնիթորինգի վարչություն» բառերը.
2) 3-րդ կետը լրացնել «Հաշվետվությունների ուսումնասիրության բաժին» բառերով.
3) 3-րդ կետից հանել «Աբովյանի տեղական գանձապետական բաժին և Վաղարշապատի տեղական գանձապետական բաժին» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023