Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 901 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ ու 68-րդ հոդվածի 7-րդ մասերը և 67-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ 2.000.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը (5000 դրամ անվանական արժեքով 400 հասարակ (սովորական) բաժնետոմս) նվազեցնել 720.000 դրամով՝ բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` այն համապատասխանեցնելով 2012 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 1.299.000 դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 1.280.000 դրամ, որը համապատասխանում է 3200 դրամ անվանական արժեքով 400 հասարակ (սովորական) բաժնետոմսի:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը և կանոնադրությունում համապատասխան փոփոխության պետական գրանցումը:
 

Արխիվ

2024

2023