Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 903 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱ¬- ԿԱՅՈՒԹՅԱՆ «ԳԱՌՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԶԱԿԱՆԻ ԲԺՇԿԱ¬ԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԶԱՌԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով ու 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գառնիի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության` 35.100.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 1.850.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 33.250.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 33.250.000 դրամ, որը համապատասխամում է 5000 դրամ անվանական արժեքով 6650 հասարակ (սովորական) բաժնետոմսի:
2. «Արզականի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության` 1.625.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 625.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 1.000.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 1000.000 դրամ, որը համապատասխամում է 5000 դրամ անվանական արժեքով 200 հասարակ (սովորական) բաժնետոմսի:
3. «Զառի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` 340.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել 145.000 դրամով` այն համապատասխանեցնելով 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 195.000 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 195.000 դրամ, որը համապատասխամում է 5000 դրամ անվանական արժեքով 39 հասարակ (սովորական) բաժնետոմսի:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը և կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը:


 

Արխիվ

2024

2023