Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 904 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱ ԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱԼԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով ու 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով նվազեցնել «Ախթալայի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` սահմանելով 18400000 դրամ, որը կազմում է 1840 սովորական անվանական բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ախթալայի առողջության կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը և կանոնադրությունում համապատասխան փոփոխության պետական գրանցումը:

 

Արխիվ

2024

2023