Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2013, 920 - Ն

ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ օրենքով սահմանված կարգով այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչված այլընտրանքային զինվորական ծառայողների թիվը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության յուրաքանչյուր զորամասում չի կարող գերազանցել տվյալ զորամասի պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների ընդհանուր թվի 3 տոկոսը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023