Կառավարության որոշումներ

18 Հուլիսի 2013, 889 - Ն

«ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից առաջարկվող` ուռուցքաբանական հիվանդանոցային կենտրոնի (այսուհետ՝ կենտրոն) ստեղծման համառոտ ներդրումային ծրագրին (այսուհետ` ներդրումային ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի, որի շրջանակներում «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է իրականացնել 12-14 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրում ուռուցքաբանական հիվանդանոցային կենտրոնի ստեղծման համար, որը կունենա առնվազն 150 մահճակալ և կստեղծի առնվազն 200 նոր բարձր վարձատրվող աշխատատեղեր:
2. Սահմանել, որ ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության և «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կհիմնադրվի նոր փակ բաժնետիրական ընկերություն` կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն, որի կապիտալը կձևավորվի հետևյալ կերպ`
1) «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող 12-14 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ներդրումից.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ներդրումային ծրագրի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին տրամադրված տարածքից՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մինչև 1 հա հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքով ներդնելու եղանակով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մանրամասն ներդրումային ծրագիրը ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների մասով «ԳԼՈԲԱԼ ՄԵԴԻՔԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանին առաջացող հարկային և մաքսային վճարներից ազատման հարցը.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հողատարածքի արժեքի անկախ գնահատումը:
4. Մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողմասի ներդրումը նոր ստեղծվելիք ընկերության կանոնադրական կապիտալում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով այդ հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել ընկերությանը:
5. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և ընկերության միջև կնքվելիք համաձայնագրին` համաձայն N 2 հավելվածի:
6. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ստորագրել սույն որոշման 5-րդ կետում նշված համաձայնագիրը:

Հավելված

Արխիվ

2024

2023