Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 897 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 91 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 3- րդ կետից հանել «սեկտորների,» բառը,
բ. 4-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
գ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6. Գծային ինժեներական ենթակառուցվածքների համար ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝
1) Ա (A) – ավտոճանապարհ.
Ք (C) - կոյուղի.
Գ (G) - գազ.
Կ (K)- կապ.
ՎԻ (W)- ջրագիծ.
Է (E)- էլեկտրական գծեր.
Ռ (R)-երկաթգիծ.
2) գծային ինժեներական ենթակառուցվածքի գտնվելու տեղադիրքին համապատասխան ընդունվում են հետևյալ միանիշ հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները՝
ս (u) - ստորգետնյա.
վ (g) – վերգետնյա.
3) համայնքի կտրվածքով տվյալ գծային ինժեներական ենթակառուցվածքին տրվում է քառանիշ ծածկագիր` սկսվում է 0001-ից, որի սկզբում նշվում են համապատասխան գծային ինժեներական ենթակառուցվածքի հայերեն (լատիներեն) կոդային նշանակումները` ըստ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023