Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 898 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռքբերման, տեղակայման, կարգաբերման և համապատասխան տեխնիկական հսկողության աշխատանքների գնման գործընթացների գծով՝
1) պատվիրատու սահմանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.
2) համակարգող սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը.
3) գնահատող հանձնաժողով սահմանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների գնումն իրականացվում է բաց ընթացակարգով:

 

Արխիվ

2024

2023