Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2013, 912 - Ն

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համարել անհետաձգելի և սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 3 500 տոննա դիզելային վառելիք ձեռք է բերելու
«ՌԱԻՆ ԲՈՈՒ» ֆիրմայից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 1 տոննան առավելագույնը 1 150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սահմաններում, որը ներառում է մինչև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված բոլոր ծախսերը:
 

Արխիվ

2024

2023