Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2013, 927 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի 17-րդ «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաuտանի Հանրապետության oդանավակայաններում oդանավերի և oբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) Դոկ. 8973 փաստաթղթով սահմանված ռիսկերի գնահատման մեթոդաբանության հիման վրա օդանավակայաններում իրականացվում են սույն կետում նշված՝ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգության ռիսկերի գնահատման միջոցառումներ:».
2) 10-րդ կետում՝
ա. «ա» ենթակետը «մշտական» բառից հետո լրացնել «և ժամանակավոր» բառերով,
բ. «բ» ենթակետը «ավտոտրանսպորտով» բառից հետո լրացնել «կամ առանց դրա» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) մուտքի հսկողության ավտոմատացված համակարգերի և տեսահսկման սարքավորումների կիրառում:».
3) 11-րդ կետը «հեռուստահսկման» բառից հետո լրացնել «(տեսահսկման)» բառով.
4) 12-րդ կետը լրացնել «Օդանավակայանների կանգառներում տեխնիկական սպասարկման մեջ գտնվող, ուղևորների փոխադրմանը նախապատրաստվող, մեկնման նպատակով դեպի թռիչքուղիներ շարժվող և թռիչքներ կամ վայրէջքներ կատարող բոլոր օդանավերի շարժը վերահսկվում է տեսահսկման սարքավորումների միջոցով:» նախադասությամբ.
5) 24-րդ կետի երկրորդ նախադասությունը «պարեկային ծառայության» բառերից հետո լրացնել «, տեսահսկման սարքավորումների» բառերով.
6) 4-րդ «IV. OԴԱՆԱՎԵՐԻ ԵՎ OԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. OԴԱՆԱՎԵՐԻ ԵՎ OԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

44. Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները ծառայության կատարման ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներով։
45. Պահպանության ծառայություն իրականացնելու համար ավիացիոն անվտանգության ծառայությունում uտեղծվում են հերթափոխներ, որոնց կազմում ընդգրկվում են անհրաժեշտ թվով տեuուչներ, օպերատորներ, զենքի գծով մասնագետներ և վարորդներ։
46. Հերթափոխը ղեկավարում է հերթափոխի պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հերթափոխի պետի տեղակալը: Նրանք անմիջականորեն ենթարկվում են ավիացիոն անվտանգության ծառայության պետին։
47. Հերթափոխի պետերի, տեղակալների, տեuուչների, օպերատորների, զենքի գծով մասնագետների և վարորդների լիազորությունները uահմանվում են կազմակերպությունների տնoրենների կողմից հաuտատված պաշտոնական հրահանգներով, որոնք համաձայնեցվում են գլխավոր վարչության հետ՝ մեկամսյա ժամկետում։
48. Պահակակետերի միջոցով Հայաuտանի Հանրապետության oդանավակայաններում, ինչպես նաև օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների առանձնացված տարածքներում գտնվող օբյեկտների պահպանության իրականացման դեպքերում, ելնելով օբյեկտի առանձնահատկություններից, պահպանվող օբյեկտի տարածքում ստեղծվում է մեկ կամ մի քանի պահակակետեր:
48.1. Պահակակետ է հանդիuանում օդանավակայանի կամ օբյեկտի տարածքում սահմանված ներօբյեկտային վերահսկողության աշխատանքների, այդ տարածքների աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի ապահովման նպատակով պահպանության հանձնված օբյեկտի այն տեղամաuը և (կամ) Հայաuտանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի ելքի համար նախատեսված հսկիչ անցագրային կետերը, հատուկ վերահսկելի գոտիներում գտնվող օդանավերի կայանատեղերի, ավիավառելիքային սպասարկման առանձնացված պահեստների, բեռնային համալիրների, բորտսննդի արտադրամասերի և պահեստների, վարչական շենքերի և շինությունների տարածքներ մուտքի ելքի համար նախատեսված հսկիչ անցագրային կետերը, որտեղ ավիացիոն անվտանգության ծառայության տեuուչը կատարում է պահակակետային տեղեկագրով uահմանված պահպանության ծառայություն:
49. Պահակակետերը, ելնելով պահպանվող oբյեկտների առանձնահատկություններից, լինում են մշտական և ժամանակավոր։ Մշտական են այն պահակակետերը, որտեղ ելնելով օդանավակայանի աշխատանքի առանձնահատկություններից և ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից` անհրաժեշտ է իրականացնել մշտական հսկողություն: Ժամանակավոր են այն պահակակետերը, որոնք ժամանակավորապես ստեղծվում են օդանավակայանի վերահսկելի գոտիներում և օբյեկտների տարածքներում՝ որոշակի աշխատանքների իրականացման նկատմամբ ժամանակավոր հսկողության իրականացման անհրաժեշտությունից ելնելով:
50. Բոլոր մշտական պահակակետերի տեսանելի տեղում տեղադրվում են «Վերահսկվող գոտի» մակագրությամբ ցուցանակներ:
51. Այն պահակակետերում, որտեղ իրականացվում է տարածքի կամ օբյեկտի զինված պահպանություն, տեսանելի տեղում տեղադրվում են «Արգելված գոտի, իրականացվում է զինված պահպանություն» մակագրությամբ ցուցանակներ:
51.1. Oբյեկտների պահպանությունն իրականացվում է նաև պարեկային ծառայություն կատարելու միջոցով։ Պարեկային ծառայությունն ավիացիոն անվտանգության ծառայության առնվազն երեք աշխատողների կողմից իրականացվում է ավտոտրանuպորտով կամ առանց դրա` երթևեկության համար uահմանված երթուղով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023