Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2013, 929 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում՝ անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
« գ) Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. 8-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Արտադրող, ներկրող կամ իրացնող կազմակերպությունը (այսուհետ` հայտատու) անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման նպատակով հայտ է ներկայացնում նախարարություն` համաձայն սույն որոշման N 3 հավելվածի ձևի:»,
բ. 8-րդ կետի «ա» ենթակետից հանել «կազմակերպական-իրավական ձևը» բառերը,
գ. 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) հայտարարություն անասնաբուժական դեղամիջոցների փորձանմուշների` 3 օրինակից, առկայության մասին»,
դ. 17.1.-ին և 17.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցման պահից հինգ տարվա ընթացքում օգտագործման արդյունքում կենդանիների շրջանում բացասական հետևանքներ ու հիվանդությունների բռնկումներ չառաջացրած անասնաբուժական դեղամիջոցները գրանցվում են սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո վեցամսյա ժամկետում առանց փորձաքննության՝ հայտի առկայության դեպքում:
17.2. Եվրոպական միության անդամ որևէ երկրում, Ռուսաստանի Դաշնությունում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցումը կատարվում է առանց փորձաքննության՝ սույն կարգի 8-րդ կետով պահանջվող փաստաթղթերի (բացառությամբ 8-րդ կետի «թ» ենթակետի) հայտատուի կողմից վավերացված պատճենների առկայության դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023