Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2013, 948 - Ա

«ԱԽԹԱՄԱՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐ ՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը         ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «ԱԽԹԱՄԱՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2009 թվականի օգոստոսի 4-ի C-5125, օգոստոսի 20-ի C-5504, սեպտեմբերի 8-ի C-5969, սեպտեմբերի 18-ի C-6240, սեպտեմբերի 22-ի C-6313, հոկտեմբերի 5-ի C-6711, հոկտեմբերի 15-ի C-7064, հոկտեմբերի 26-ի C-7431, նոյեմբերի 2-ի C-7738, նոյեմբերի 12-ի C-8053, նոյեմբերի 17-ի C-8171, դեկտեմբերի 2-ի C-8738 մաքսային հայտարարագրերով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը` մինչև համապատասխանաբար 2016 թվականի օգոստոսի 4-ը, օգոստոսի 20-ը, սեպտեմբերի 8-ը, սեպտեմբերի 18-ը, սեպտեմբերի 22-ը, հոկտեմբերի 5-ը, հոկտեմբերի 15-ը, հոկտեմբերի 26-ը, նոյեմբերի 2-ը, նոյեմբերի 12-ը, նոյեմբերի 17-ը և դեկտեմբերի 2-ը:


 

Արխիվ

2024

2023