Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2013, 971 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը               ո ր ո շ ու մ է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր) տալ միջուկային նյութերի արտահանման լիցենզիա:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը միջուկային նյութերի արտահանման լիցենզիայի տրամադրումը:

 

 

Արխիվ

2024

2023