Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2013, 954 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 661-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27–ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում փոփոխություններ ու վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 661-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «1,315,195.9» թիվը փոխարինել «1,367,194.4» թվով, իսկ «657,598.0» թիվը` «683,599.1» թվով.
2) N 7 հավելվածի`
ա. N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
բ. N 3 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 hավելվածի,
գ. N 6 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի,
դ. N 10 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի,
ե. N 12 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023