Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2013, 967 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Պետական կառավարչական հիմնարկների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
ա. «ի» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ի) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչների, ուղեցույցների, կարգերի, առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման ու տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների, չափորոշիչների մշակումը և հաստատումը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «իա» ենթակետով.
իա) իր իրավասության սահմաններում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում միջոցառումների իրականացումը.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` դրանից առանձնացնելով արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժինը,
բ. առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչությունը վերանվանել բժշկական օգնության քաղաքականության վարչություն,
գ. դեղորայքային քաղաքականության բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության,
դ. ֆինանսատնտեսագիտական վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսագիտական բաժնի և հաշվապահական հաշվառման բաժնի:
2. Որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում`
1) 1. Վարչություններ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Բժշկական օգնության քաղաքականության վարչություն
Մոր և մանկան առողջության պահպանման վարչություն
Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն.
2) 3. Բաժիններ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Ֆինանսատնտեսագիտական բաժին
Հաշվապահական հաշվառման բաժին
Հանրային առողջության բաժին
Արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժին
Արտաքին կապերի բաժին
Առաջին բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Ներքին աուդիտի բաժին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023