Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2013, 972 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 130-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 365-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 498-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «7,852,488.7» թիվը փոխարինել «7,870,288.7» թվով.
2) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «1,140,216.4» թիվը փոխարինել «1,156,116.4» թվով.
3) որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում «675,173.5» թիվը փոխարինել «677,073.5» թվով.
4) որոշման NN 1, 3, 4, 5, 7, 8 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 365-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «600,000.0 հազ. դրամ, որից յուրաքանչյուր մարզպետարանին՝ 300,000.0 հազարական դրամ՝» բառերը փոխարինել «598,100.0 հազ. դրամ, որից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 300,000.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 298,100.0 հազ. դրամ՝» բառերով.
2) որոշման NN 1 և 2 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 10 և 11 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնումների գործընթացը կազմակերպելու մասին» N 498-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «200,000.0» թիվը փոխարինել «184,100.0» թվով.
2) որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 12 հավելվածի:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբիի և Օհանավանի գյուղական համայնքների ղեկավարներին սույն որոշման N 3 հավելվածի 6.1-ին կետով նախատեսված գումարները բաշխել բացառապես 2013 թվականի մայիս ամսին կարկտահարությունից տուժած` սոցիալապես առավել անապահով ընտանիքների միջև:
6. Սահմանել, որ եթե բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, կատարվող գնումների պայմանագրերը չեն կնքվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում, ապա այդ աշխատանքներն այլևս չեն կարող ձեռք բերվել բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում համապատասխանաբար ավելի փոխանցված 1,663.9 հազ. և 1,883.8 հազ. դրամ գումարները վերադարձնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023