Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2013, 979 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման և դադարեցման, ինչպես նաև շահագործողի կողմից ներկայացված գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման և ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների կարգերը հաստատելու և 2002 թվականի հունիսի 22-ի N 844 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1521-Ն որոշման N 3 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Եթե ազատ տնտեսական գոտին հիմնվում է շենքում կամ շենքի մի քանի հատվածում, ապա սույն կարգի 5-րդ կետի պահանջները, 7-րդ կետի` պատուհանները մետաղյա ցանցերով ցանցապատված լինելու վերաբերյալ պահանջը, 11-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի պահանջները կարող են չպահպանվել սույն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հանձնաժողովի համար դրանց իրագործման տեխնիկական անհնարինությունը հիմնավորելու դեպքում:»:

 

Արխիվ

2024

2023