Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2013, 980 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 714-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ալտերնատիվ Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 714-Ա որոշման հավելվածի ցանկի «Ծագման/արտահանման երկիրը» սյունակում «Հոլանդիա/Հոլանդիա» բառերը փոխարինել «ԵՄ և ԱՊՀ մասնակից երկրներ/ ԵՄ և ԱՊՀ մասնակից երկրներ» բառերով:
 

Արխիվ

2024

2023