Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2013, 992 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 70-Ն որոշման N 1 հավելվածի 63-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «ԽՆԱՄՎՈՂ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ և 14-րդ ենթակետերով.
«13) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականին և քանակը (մեկ սովորողի հաշվարկով)` համաձայն N 13 հավելվածի.
14) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների փափուկ գույքի տեսականին և քանակը (մեկ սովորողի հաշվարկով)` համաձայն N 14 հավելվածի։».
3) որոշումը լրացնել NN 13 և 14 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
4) որոշման NN 4, 5 և 6 հավելվածներից հանել «Սուրճ» տողը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023