Կառավարության որոշումներ

19 Սեպտեմբերի 2013, 1019 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հ-236 Մ-16-Ն.Ծաղկավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի սողանքային տեղամասի վերականգնման աշխատանքների համար` կառուցվող նոր ճանապարհահատվածի օտարման գոտում համայնքի բնակիչներին պատկանող` իրացման ենթակա հողատեսքերին, շենք-շինություններին պատճառվող վնասների դիմաց բնակիչներին փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2013 թվականի ինն ամսում հատկացնել 7,900.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարները բաշխել ըստ առանձին շահառուների` համաձայն N 6 հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելով համապատասխան պայմանագրեր:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման հիմքով ամբողջությամբ լուծել 2013 թվականի մարտի 11-ին կնքված N ՏԾԻԳ-ՊԸԱՇՁԲ-13/3 ԿՀ-2՝ Ա/ճ Մ-6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ 32+240 հատվածի կամրջի հիմնանորոգման աշխատանքների իրականացման պայմանագիրը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023