Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2013, 1028 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, երրորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի <<Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին>> N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`
ա. <<I. Արմավիրի տարածաշրջան>> բաժնի Մեծամոր քաղաքի 1-ին կետից հանել <<,ինչպես նաև մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքները>> բառերը,
բ. <<Մեծամորի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի գործառույթները՝ 15 մահճակալի հաշվարկով, սահմանված կարգով փոխանցել <<Արմավիրի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերությանը,
գ. <<I. Արմավիրի տարածաշրջան>> բաժնի Մեծամոր քաղաքի բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
<<5. <<Մեծամորի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի տարածքում ծավալել ստացիոնար մարզային էնդոկրինոլոգիական ծառայություն:>>,
դ. <<Արմավիրի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության և <<Մեծամորի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալները թողնել անփոփոխ,
ե. <<II. Վաղարշապատի տարածաշրջան>> բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
<<8. Օրենքով սահմանված կարգով <<Վաղարշապատի կանանց կոնսուլտացիա>> պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որպես առաջնային բուժօգնության ծառայություն, վերակազմակերպման միջոցով միացնել <<Վաղարշապատի պոլիկլինիկա>> պետական փակ բաժնետիրական ընկերությանը:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023