Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2013, 1062 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 688-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի` գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսության վերականգնման աջակցության համար Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործելու և ավելի մեծ թվով շահառուների աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 688-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «եռամսյակում» բառը փոխարինել «և 4-րդ եռամսյակներում» բառերով.
2) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ.1.» պարբերությամբ.
«բ.1. սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված գումարն ամբողջությամբ չօգտագործվելու դեպքում կարող է ներկայացվել հողօգտագործողների լրացուցիչ ցուցակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
 

Արխիվ

2024

2023