Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2013, 1068 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 504-Ն որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոս 8-ի N 848-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով <<Cleary Gottlieb Steen & Hamilton LLC>> ընկերության հետ 2013 թվականի հունիսի 18-ին կնքված միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 660,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 440,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ <<Cleary Gottlieb Steen & Hamilton LLC>> ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 220,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
3. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով <<Deutsche Bank AG, London Branch>>, <<HSBC Bank plc>>, <<J.P.Morgan Securities plc>> ընկերությունների հետ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 787,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 525,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ գլխավոր տեղաբաշխողի կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 262,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
4. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով <<Fitch Ratings>> վարկանշային ընկերության հետ 2013 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 210,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 140,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ <<Fitch Ratings>> վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 70,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
5. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով <<Moody’s>> վարկանշային ընկերության հետ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 115,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 77,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ <<Moody’s>> վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 38,500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023