Կառավարության որոշումներ

26 Սեպտեմբերի 2013, 1054 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 402-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին գյուղատնտեսական համատարած հաշվառում, 2013 թվականին փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու և 2014 թվականին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 402-Ն որոշման 2-րդ կետում «հոկտեմբերի 11-31-ը ներառյալ» բառերը փոխարինել «նոյեմբերի 10-30-ը ներառյալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023