Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2013, 1076 - Ա

ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքային պայմաններով ապահովելու մասին>> N 686-Ն որոշման 2-րդ կետի <<գ>> ենթակետի հիման վրա կնքված շենքի ու շինության անհատույց օգտագործման պայմանագրում կատարել փոփոխություն՝ «3699.3 քառ.մետր ընդհանուր տարածքով» բառերը փոխարինել «3845.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով» բառերով՝ պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրում նախատեսելով, որ դրա հետ կապված ծախսերը ենթակա են կատարման «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:
 

Արխիվ

2024

2023