Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2013, 1078 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ (ԱՄՐԱՑՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թիվ 7854-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրով (ՊՀԱԾ II) ձեռք բերված՝
1) սարքավորումները և ծրագրային ապահովումը` համաձայն N1 հավելվածի, հանձնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
2) սարքավորումները` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
3) ծրագրային ապահովումը՝ համաձայն N 3 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը.
4) համակարգչային սարքավորումները՝ համաձայն N 4 հավելվածի, հանձնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
5) սարքավորումները և ներքին համակարգչային ցանցը` համաձայն N 5 հավելվածի, ամրացնել համապատասխան պետական կառավարչական հիմնարկներին.
6) սարքավորումները և ներքին համակարգչային ցանցը` համաձայն N 6 հավելվածի, հանձնել համապատասխան պետական և համայնքային կառավարչական հիմնարկներին:
2. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող գույքի հաշվառումը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող համապատասխան մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան կառավարչական հիմնարկներին սույն որոշմամբ հանձնվող գույքի հաշվառումը:


Հավելված1

Հավելված2

Հավելված3

Հավելված4

Հավելված5

Հավելված6

Արխիվ

2024

2023