Կառավարության որոշումներ

10 Հոկտեմբերի 2013, 1097 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 765 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 5-րդ կետի հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ կետի «ա» ենթակետը «մակարդակները» բառից հետո լրացնել «,բացառությամբ ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար նախատեսված ռադիոդեղորայքային պատրաստուկները, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուները, տեխնեցիումի գեներատորները» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել կարգի տեղեկանքների NN 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերը և N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«9. Պետական գրանցման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների սեփականատերն աղբյուրները ձեռք բերելու պահից 10-օրյա ժամկետում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին (այսուհետ՝ կարգավորող մարմին) է ներկայացնում դրանց գրանցման մասին N 1 տեղեկանք՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի: Յուրաքանչյուր աղբյուրի համար ներկայացվում է առանձին տեղեկանք:».
5) կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին և 9.2-րդ կետերով.
«9.1. Իոնացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերն աղբյուրի պետական գրանցման մասին տեղեկանքին կից կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի անձնագիրը (ֆորմուլյարը) կամ աղբյուրն արտադրողի կողմից տրված տեղեկանք, որում նշվում են տեղեկություններ աղբյուրն արտադրողի, աղբյուրի արտադրման ժամանակի, աղբյուրի օգտագործման երաշխիքային ժամկետի, աղբյուրի գործարանային մակնիշի, գործարանային համարի, աղբյուրի ճառագայթային պարամետրերի մասին:
9.2 Եթե պետական գրանցման ներկայացված իոնացնող ճառագայթման աղբյուրը չունի փաստաթուղթ, կամ եթե դրանք թերի են, աղբյուրը գրանցվում է կարգավորող մարմնի կողմից աղբյուրը տիպաճշտելուց (ճառագայթային բնութագրերի, տիպի և տեխնիկական բնութագրերի որոշումը) հետո:».
6) 10-րդ կետի առաջին պարբերությունում «լիցենզավորված» բառը փոխարինել «աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով, իսկ 10-րդ կետի երկրորդ պարբերությունում «Լիցենզավորված» բառը՝ «Աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով.
7) 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերից հանել «և մասնագիտական ճառագայթահարման» բառերը, իսկ 11-րդ կետում «այն ներկայացնող լիցենզավորված» բառերը փոխարինել «աղբյուրը պետական գրանցման ներկայացրած» բառերով.
8) կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.
«14. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի պետական գրանցման տեղեկանքում եղած տեղեկությունների փոփոխման դեպքում աղբյուրի սեփականատերն այդ փոփոխությունների մասին գրավոր տեղյակ է պահում կարգավորող մարմնին փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 5-օրյա ժամկետում:».
9) կարգը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ բաժնով.


«III. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՆՈՒՄԸ

15. Իոնացնող ճառագայթման աղբյուրները պետական գրանցումից հանվում են հետևյալ դեպքերում՝
1) երբ գեներացնող ճառագայթման աղբյուրը այլևս չի օգտագործվում: Այս դեպքում գեներացնող ճառագայթման աղբյուրի սեփականատերը գրավոր տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում աղբյուրի ապամոնտաժման ու հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը և պետական գրանցման տեղեկանքը.
2) երբ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը ռադիոակտիվ իզոտոպների տրոհման պատճառով դարձել է ազատման մակարդակից ցածր: Այս դեպքում աղբյուրի սեփականատերը գրավոր դրա մասին տեղեկացնում է կարգավորող մարմնին և ներկայացնում պետական գրանցման տեղեկանքը: Ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում.
3) եթե ռադիոիզոտոպային աղբյուրի սեփականատերն աղբյուրը որպես ռադիոակտիվ թափոն հանձնում է ռադիոակտիվ թափոնների պահեստարան: Այս դեպքում նա կարգավորող մարմին է ներկայացնում աղբյուրի՝ հաշվապահական հաշվառումից հանելու ակտի պատճենը, աղբյուրի փոխանցման-ստացման ակտի պատճենը և փոխանցվող աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը:
16. Պետական գրանցում ունեցող իոնացնող ճառագայթման աղբյուրի օտարման դեպքում աղբյուրն օտարող անձը կարգավորող մարմին է վերադարձնում աղբյուրի պետական գրանցման տեղեկանքը, իսկ աղբյուրի սեփականատերն աղբյուրը պետական գրանցման է ներկայացնում ընդհանուր կարգով: Գրանցումը կատարվում է իոնացնող ճառագայթման աղբյուրի նախկին պետական գրանցումը դադարեցնելու միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023