Կառավարության որոշումներ

3 Հոկտեմբերի 2013, 1083 - Ա

«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագիրը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետության մասնակցությունը «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` 3,000 հատ A դասի արտոնյալ մարվող բաժնետոմսերում, 3,000 հատ B դասի արտոնյալ փոխարկելի բաժնետոմսերում և 3,000 հատ C դասի արտոնյալ բաժնետոմսերում, համապատասխանաբար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրված համախառն գումարը` A դասի արտոնյալ մարվող բաժնետոմսերի, B դասի արտոնյալ փոխարկելի բաժնետոմսերի և C դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց չի կարող գերազանցել 3,300,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը:
3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության, ներդրողների և «Գրանատուս Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք պայմանագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Գրանատուս Վենչուր Ֆոնդ I» փակ բաժնետիրական ընկերության, ներդրողների, «Գրանատուս Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև պայմանագրի կնքումը:

 


Արխիվ

2024

2023