Կառավարության որոշումներ

17 Հոկտեմբերի 2013, 1116 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը           ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1307-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ և 3-րդ ենթակետերում «2013 թվականի աշնանային» բառերը փոխարինել «2014 թվականի գարնանային» բառերով.
2) 4-րդ ենթակետում «2013» թիվը փոխարինել «2014» թվով:
 

Արխիվ

2024

2023