Կառավարության որոշումներ

17 Հոկտեմբերի 2013, 1127 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Վերականգնման վարկերի բանկի (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2012 թվականի հունիսի 11-ին կնքված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման ծրագրի շրջանակներում 15,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 15,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք:

 

Արխիվ

2024

2023