Կառավարության որոշումներ

26 Սեպտեմբերի 2013, 1100 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 898-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների գնումն իրականացվում է բանակցային ընթացակարգով` գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:»:
 

Արխիվ

2024

2023