Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 1102 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 965-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի <<Լիազորություն վերապահելու և <<Գյումրու <<Շիրակ>> օդանավակայան>> փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին>> N 965-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2.3-րդ կետում <<55588.49>> թիվը փոխարինել <<55547.379>> թվով.
2) N 4 հավելվածի`
ա. ցանկից հանել <<00000214>>, <<00001013>> և <<00001014>> ծածկագրերով տողերը,
բ. ցանկի վերջին` <<Ընդհանուր>> տողում <<210906486,02>>, <<155317988,02>> և <<55588498,00>> թվերը համապատասխանաբար փոխարինել <<210804640,02>>, <<155257261,02>> և <<55547379>> թվերով:
2. <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 21 400 դրամ սկզբնական արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով 4.4 կիլոմետր երկարությամբ կաբելային գիծն անհատույց սեփականության իրավունքով հանձնել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> փակ բաժնետիրական ընկերությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:


 

Արխիվ

2024

2023