Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2013, 1146 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)` հանձնաժողովի եզրակացության հիման վրա:».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացնելու համար սույն կարգով տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:».
3) ուժը կորցրած ճանաչել 15-րդ և 18-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023